ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղեցիկ Հակոբյան
31.01.2017

Ֆրանսիայում ես հնարավորություն ունեցա դասավանդել ֆրանսերենը որպես օտար լեզու 11-16 տարեկան աշակերտներին...

Օտար լեզուների ֆակուլտետ, ուսանող

Ես՝ Գեղեցիկ Հակոբյանս, ֆրանկոֆոն համալսարանական գործակալության դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաղթող ճանաչվելով, ստացել եմ կրթաթոշակ և մասնագիտական մեկամսյա պրակտիկա անցկացրել Ֆրանսիայի Լիլ քաղաքի ՛՛Անատոլ Ֆրանս՛՛ քոլեջում:

Դրամաշնորհի վերաբերյալ իմացել եմ ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ տիկին Դոնարա Ղազարյանից, դիմել եմ և հաղթող ճանաչվել:

Միչև մեկնելս մեծ ակնկալիքներ ունեի՝ բարելավելու իմ ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերել դասավանդամն միջազգային փորձ:

Ֆրանսիայում ես հնարավորություն ունեցա դասավանդել ֆրանսերենը որպես օտար լեզու 11-16 տարեկան աշակերտներին: Հետևել եմ նաև որոշ դասընթացների ESPE և Լիլ 1 համալսարաններում: Չնայած ծանրաբեռնված դասացուցակիս՝ կազմակերպել եմ մի շարք մշակութային այցելություններ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ:

Այս պրակտիկան շատ լավ հնարավորություն էր իմ ֆրանսերեն բանավոր խոսքը հղկելու, դասավանդման նոր մեթոդներ յուրացնելու, Ֆրանսիայի մշակույթին ավելի լավ ծանոթանալու և ընդհանուր մշակութային գիտելիքներս հարստացնելու, մտահորիզոնս ընդարձակելու, ինչպես նաև նոր ընկերներ ձեռք բերելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս պրակտիկան իրականացնելու համար: