ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հակոբ Կարապենց» կրթաթոշակի մրցույթ
17.11.2020

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը «Հակոբ Կարապենց» տարեկան (2019-2020 ուս. տարի) միանվագ կրթաթոշակ է սահմանել հանրապետության բուհերում սովորող ուսանողների համար: Կարող են դիմել ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի ուսանողները, որոնցից կընտրվի 1-ը: 

Թեկնածուն պետք է լինի`

ա) ՀՀ քաղաքացի,

բ) սովորի տվյալ ֆակուլտետի բակալավրի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսում և մագիստրատուրայում,

գ) ունենա բարձր առաջադիմություն, առանձնանա ստեղծագործական ձիրքով (հրապարակումներ, հոդվածներ):

«Հակոբ Կարապենց» կրթաթոշակի հավակնորդը «Համազգայինի» գրասենյակ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) Դիմում հիմնադրամի տնօրենի անունով,

բ) ինքնակենսագրություն,

գ) ՀՊՄՀ-ի գիտխորհրդի երաշխավորագիր,

դ) ակադեմիական առաջադիմության մասին փաստաթուղթ (ստուգման գրքույկի պատճենը),

ե) ստեղծագործական ակտիվությունների վերաբերյալ նյութեր (հրապարակումներ. հոդվածներ):

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև դեկտեմբերի 11-ը «Համազգայինի» գրասենյակ /հասցե`Մաշտոց 37-14/: 

Նորություններ