ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայցորդական կրթության ընդունելությունը շարունակվում է
08.10.2021

Ի գիտություն դիմորդների՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երկարաձգում է 2021/2022 ուսումնական տարվա հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելությունը /վճարովի հիմունքներով/

Հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
3. Անձնագրի պատճեն:
4. 2 տպագրված հոդված կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
5. 4 լուսանկար /3x4 չափի/:
6. Ինքնակենսագրություն /CV/:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև դեկտեմբերի 15-ը /ներառյալ/:
Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 318 սենյակ, հեռ. 59-70-29:

Նորություններ