ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հետաքննական և տվյալների լրագրություն. Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը
20.07.2021

Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը։

Այս տարի կենտրոնանալու ենք հետաքննական և տվյալների լրագրության վրա։ Կիրառելու ենք նորարարական և մուլտիմեդիա գործիքները՝ հետաքննություններն առավել պարզ և ուշագրավ դարձնելու համար։

Եթե պրպտող ես, նկատում ես ապօրինություններն ու ցանկանում մանրակրկիտ կերպով պարզել դրանց պատճառները, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Այս տարի 32 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։

Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։

Ըստ նախնական կրթական ծրագրի՝ մեզ մոտ դասավանդվելու են հետևյալ առարկաները․

1. լրագրության ներածություն,
2. հետաքննական լրագրություն,
3. տվյալների լրագրություն,
4. փաստերի ստուգում,
5. տեխնոլոգիան լրագրության մեջ,
6. աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
7. մուլտիմեդիա լրագրություն,
8. գրելու հմտություններ,
9. տնտեսական լրագրություն,
10. դիզայն և վիզուալիզացիա,
11. քննադատական և ստեղծարար մտածողություն,
12. էթիկա և մեդիա օրենսդրություն։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 - 13:00 և 14:30 - 17:30։

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակի նախնական տարբերակը

 

Նորություններ