ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարինե Ռազմիկի Բազեյան
22.02.2016

Պատմ․ գիտ․ թեկ․, դոցենտ

bazeyankarine26@aspu.am

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ /Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն/

Կրթություն
1977-1982թթ.՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Ազգագրություն մասնագիտությամբ
1986 - 1990թթ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա, Ազգագրություն մասնագիտությամբ

Գիտական աստիճան
2002 թ.՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1982-1986 Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող
1989-1996 Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
1997- մինչ օրս Գիտությունների ազգային ակադեմայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, ավագ գիտաշխատող
1998-2011 Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոն
2011-2013 Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենի տեղակալ գիտական գծով
2011-2013, 2020- մինչ օրս Հայաստանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն
2014-2022 ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն, Նյութական մշակույթի և տնտեսական կենցաղի պատմություն, Հատուկ դասընթաց՝ Արհեստները Հայաստանում, Թանգարանային տուրիզմ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Ազգաբանություն, ժողովրդական արվեստ

Վերապատրաստումներ
Առաջին գենդերային դպրոց, 2001 թ. հոկտեմբերի 3-13, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Երկրորդ գենդերային դպրոց, 2002 թ. օգոստոսի 12-14, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Կանանց լիդերության դպրոց, 2005 թ. հունվար, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակ (Վարշավա)
Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց, 2006 թ. մարտի 17-մայիսի 15, Երևանի պետական համալսարան

Հրապարակումներ
մենագրություններ
1.Գենդերի էթնոմշակութային առումները, Հատուկ դասընթաց // Գենդերային հետազոտություններ 9, Երևան 2002:
2.Ալեքսանդրապոլ. Ազգագրական էսքիզներ (պատմազգագրական ուսումնասիրություն) // Շիրակի հմագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ, պրակ 2, Երևան-Գյումրի 2014, 117 էջ: Համահեղինակ Գ. Աղանյան
3.Russo-Ottoman War of 1877-1878 and Armenia by Armenian press, Lambert Academic Publishing, Beau Bassin, Mauritius. 2017. Համահեղինակներ Գ. Աղանյան, Տ. Մուրադյան

Ավելի քան 90 գիտական հոդված

Անդամակցություն
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհուրդ
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ՙՈչ նյութական մշակութային ժառանգության փորձագիտական խորհուրդ՚

Պարգևներ
2013 թ. ՀՀ ԳԱԱ համակարգում ունեցած անբասիր աշխատանքի համար ՀՀ Գիտությունների ակադեմիայի Գովեստագիր
2015 թ. Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում ակտիվ գիտական գործունեության համար ՀՀ Մշակույթի նախարարության Պատվոգիր
2017 թ. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում երկարատև ու անբասիր աշխատանքի համար ՀՀ Գիտությունների ակադեմիայի Գովեստագիր

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն