Այսօր ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
Կողմերը համատեղ կիրականացնեն կրթական‚ գիտական‚ մշակութային միջոցառումներ։
Հուշագրի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի‚ ուսանողների ներգրավմամբ կանցկացվեն ցացահանդեսների քննարկումներ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ‚ սեմինարներ‚ վերապատրաստման ծրագրեր և վարպետության դասեր։
Բացի այդ, Ֆակուլտետի ուսանողները կկարողանան մասնակցել Հիմնադրամի աշխատանքներին՝ որպես կամավորներ։
Կողմերը հույս հայտնեցի, որ փաստաթղթում առկա դրույթները կյանքի կկոչվեն, իսկ համագործակցություն կլինի արդյունավետ և փոխշահավետ՝ երկուստեք։
Նշենք, որ «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։ Կառույցն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի մշակութային դաշտի զարգացմանն ու հանրահռչակում անցած դարի հայ արվեստագետների գործերը՝ արժևորելով մեր մեծերի կուտակած փորձն ու մշակութային հարուստ ժառանգությունը: