ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կհամագործակցեն ՀՊՄՀ-ն և իրանական բուհերը
28.03.2024
Կհամագործակցեն ՀՊՄՀ-ն և իրանական բուհերը

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի պատվիրակությունը՝ մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի գլխավորությամբ։

Վերջիններս հանդիպում ունեցան Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Մանկավարժական համալսարանի և իրանական բուհերի համագործակցության հեռանկարները։

Այդ շրջանակներում հնարավոր է իրականացնել ուսանողների, դասախոսների փոխադարձ այցեր, համերգներ, վարպետաց դասեր և այլ միջոցառումներ։

Իրանցի հյուրերը ներկա եղան նաև Երաժշտության ամբիոնի ցուցադրական համերգին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հունիսի 7-17-ը Թեհրանում և Թավրիզում Երաժշտության ամբիոնի ազգային նվագարանների նվագախումբը հանդես կգա համերգներով։