ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին
18.10.2017

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնները դեկտեմբերի 5-6-ը կազմակերպում են «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին: 

Գիտաժողովի հիմնական ուղղությունները՝
1. նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ,
2. վաղ ուսուցման հիմնախնդիրները տարրական կրթության համակարգում,
3. մայրենիի ուսուցման արդի հիմնահարցերը տարրական դպրոցում,
4. մաթեմատիկայի և մայրենի լեզվի առնչությունները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ-ի նոյեմբերի 15-ը էլեկտրոնային տարբերակով ներկայացնել մասնակցության հայտը / ձևը կցվում է/՝ և հոդվածի տեքստը: Մասնակցության հայտն ու հոդվածի տեքստն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. lusine.poghosyan@hotmail.com, +374-93-28-33-53

Ի գիտություն

Գիտաժողովին ներկայացվող հոդվածները պիտի համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
• հոդվածի ծավալը՝ 5-7 էջ,
• տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
• հոդվածի ամփոփումները ներկայացնել ռուսերեն և անգլերեն լեզուներով,
• հոդվածում գործածվող տառատեսակները`

  •  հայերենը՝ Sylfaen, տառաչափը՝ 11,
  •  ռուսերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,
  •  անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,
  •  բանալի բառերը՝ հայերեն և անգլերեն:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացված նյութի բովանդակության և գրագիտության համար: Նյութերը կտպագրվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե /հեռ.՝ 010.59.70.62/: 

Նորություններ