Խ. Աբովյանիանվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է ամենամսյա «ASPU.login-2022» մրցույթ` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:
ՀՊՄՀ «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» և «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտություններով ընդունվելու դեպքում՝ 1-10 տեղերը զբաղեցրած մասնակիցների առաջին տարվա ուսման վարձը կզեղչվի՝
- առաջին մրցանակային տեղ՝ 50 %,
- երկրորդ 40 %,
- երրորդ՝ 30 %,
- իսկ 4 - 10-րդ տեղերը զբաղեցնողները` 10 %:
Գերազանց առաջադիմության դեպքում առաջին տարվա զեղչերը կկիրառվեն նաև ուսումնառության հաջորդ տարիներին։ Մրցույթի մասնակից աշակերտները կստանան հավաստագրեր։
Յուրաքանչյուր ամսվա վերջում կամփոփվեն տվյալ ամսվա մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/kQueKe8Agdxrdmpn8 (պետք է մուտքգործել gmail.com էլ. հասցեով) մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Գրանցված աշակերտները կստանան համապատասխան թեստային առցանց առաջադրանքներ: Թեստը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում պետք է այն լրացնել՝ առցանց։
Կոնտակտային տվյալներ
հեռ. 010-59-70-38
Էլ.փոստ. aspu.login@gmail.com
Կայքէջ. www.aspu.am