ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ` Կիլի համալսարանում սովորելու համար
26.12.2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2018-2019 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Կիլի համալսարանում սովորելու համար /Մեծ Բրիտանիա/: Տեղերի քանակը 1-ն է:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 900 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: 

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ կամ հայցորդ կամ մաթեմատիկա կամ ինֆորմատիկա մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան

Մրցույթին մասնակցելու համար   անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝  https://goo.gl/forms/oXRjtH18pzNes23S2

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 25-ն է:  

Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:   

**B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր:   Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

 

 

 

Նորություններ