ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեյրան Նիկոլայի Շահսուվարյան
22.02.2016

Դոցենտ

Դոցենտ/Ռեժիսուրայի ամբիոն

Կրթություն 
1974 թ.Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը և որակավորվել Մոսկվայում` Տագանկայի թատրոնում` գլխավոր ռեժիսոր Յուրի Լյուբիմովի արվեստանոցում:
1978 թ. գերազացացությամբ ավարտել է հեռուստառադիոպետկոմի բարձրագույն ռեժիսորական դասընթացները:
1983 թ. որակավորվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում`կինոռեժիսոր Ռոլան Բիկովի արվեստանոցում:
1984թ. ավարտել է ՀԿԿ Կենտկոմի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի էսթետիկայի բաժինը:

Աշխատանքային փորձ
1970-1993 թ. թ. ՀՀ հեռուստառադիոպետկոմի հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, որպես ռեժիսորի ասիստենտ, ռեժիսոր, արտադրության պետ:
1974-1978 թ. թ. Նաիրիի շրջանային կուլտուրայի տան տնօրեն,
1973-1993 թ.թ. Նաիրիի թատերական կոլեկտիվը, իր ղեկավարությամբ շուրջ քսան տարի գործել է նաև էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ:
1986թ. հիմնադրել է «ԱՐՏ-13»հեռուստաընկերությունը:
1993 թ. զինվորագրվել ազգային բանակին, նախ որպես ՀՀ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի, ապա լրատվության վարչության պետ: Ծառայության ընթացքում, որպես ծրագրի հեղինակ և ղեկավար, գլխավոր ռեժիսոր, անմիջական մասնակցություն էունեցել հազարից ավելի «Զինուժ», «Ոչ ոք չի մոռացվել» և «Ասպար» հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստմանը և հեռարձակմանը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման օրից մինչ այսօր իրականացված բոլոր զորահանդեսների տեքստերի հեղինակն է և հեռուստատարբերակի համառեժիսորը:
1997 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բանակից գործուղվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն, աշխատել որպես ՀՀ պետական հեռուստատեսություն տնօրենի տեղակալ,
1998 թ. իր վրա է դրվել նաև «Նորք» պետական հեռուստատեսության տնօրենի պարտականությունների կատարումը,
1999 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումով կատարել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատակչության վարչության պետի տեղակալի պարտականությունները, համակարգել պետական հեռուստատեսության, ռադիոյի և հեռուստակինոյի աշխատանքները,
2000 թ. նշանակվել է «Պրոմեթևս» հեռուստատեսության տնօրեն:
«ԱՐՏ 13» հեռուստաընկերության, Հանրային հեռուստստեսության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԶԻՆՎՈՐ» և «ՄԱՐՏԻԿ» հեռուստանախագծերի հեղինակն է և ծրագրի ղեկավարը:
2001 թ. ին ավարտելով գործուղումը ՀՀ կառավորությունում վերադարձել է ազգային բանակ` նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար և ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ:
2008 թ. ից նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, համակարգել է` լրատվության ոլորտը, ղեկավարել «Զինուժ», «Ասպար» հեռուստառադիո ծրագրերի, վավերագրական ֆիլմերի բաժնի աշխատանքները: Խմբագրել է բաև «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:
2002 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է գնդապետ զինվորական կոչում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էկողմից հեղինակած ձեռնարկով, դասավանդել է ռազմական ժուռնալիստիկա առարկան:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում դոցենտի պաշտոնակատար է, կուլտուրայի ֆակուլտետում, ռեժիսորական կուրսի ղեկավար:
2011 թ. Հայաստանի Հանրային հեռուստատեսության տնօրենի խորհրդականն է եղել:
2013 թ. որպես ռազմական խորհրդական և գլխավոր խմբագիր մասնակցել է գրող Գնել Շահնազարյանի «Հայոց մայրեր» գրքի առաջին հատորի կազմմանը:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Հեռուստառեժիսուրա

Անդամակցություն

ՀՀ ժուռնալիստների և կինոմատոգրաֆիստների միությունների անդամ

Պարգևներ
ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով,ՀՀ Վարչապետի շնորհակալագրով և անվանական զենքով,ՀՀ ՊՆ գերատեսչական «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի, «ՀՀ ԶՈՒ քսան տարի» մեդալներով, «Դրաստամատ Կանայան», Հովհանես Իսակով» հուշամեդալներով, ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգրերով, շնորակալագրերով, ոսկե ժամացույցով և անվանական զենքերով; ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար` «ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալով», «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», ՌԴ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Ավանդի համար» մեդալներով:
Պարգևատրվել է նաև հայկական և ՌԴ մի շարք հասարակական կազմակերպությունների «Մայրական երախտագիտություն», «Զինվոր Հայրենյաց», «Լեռնահայաստանի արծիվ», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Սասուցի Դավիթ Աշխարհազոր», «Վազգեն Սարգսյան», «Հանուն Մարդասիրության», «Մադաթով», «Վալերի Բրյուսով», «Աֆղանստանից զորքերի դուրս բերման քսան տարի», «Հայրենական մեծ պատերազմում, Սովետական ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակ» և այլ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
2013 թվականին, ՀՀ նախագահի հրամանագրով, իրեն շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
2015 թվականին, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ յոթ տարի ժամանակով:
Հեռուստաֆիլմերի 11-րդ համամիութենական փառատոնում երաժշտական արվեստի պրոպագանդման գործում բարձր պրոֆեսիոնալիզմի համար «Արամ Խաչատրյան-նկարիչ-քաղաքացի» բազմասերիանոց ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է«Մեծ Մրցանակ»-ի:

Լեզուներ՝ ռուսերեն