ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թուֆենկյան կրթաթոշակի մրցույթ՝ մագիստրատուրայի ուսանողների համար
19.05.2017

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել 2017 թ-ի սեպտեմբերից արդեն մագիստրատուրա 1-ին, 2-րդ կուրսում սովորող, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողներ։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 3. 7, 16, 7 կամ 77 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել կայքից, և 2017թ-ի մայիսի 22-ից հունիսի 22 ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ (Սայաթ- Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ)։

Պարզաբանումների համար կարող եք գրել aefscholarships@gmail.com հասցեին:
www.aef.am

 

Նորություններ