
Պրոֆեսոր
Պրոֆեսոր /Երաժշտության ամբիոն
Կրթություն
1961թ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որպես դաշնակահար /պրոֆեսոր Գ. Սարաջև/, 1969թ որպես կոմպոզիտոր /պրոֆեսոր Է. Միրզոյան/:
Աշխատանքային փորձ
1972թ.-ից Խ.Աբովյանի անվավ ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում
1966-1972թթ. Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային խմբի ղեկավար: Աշխատել է նաև «Հայհամերգում» որպես էստրադային բաժնի պետ,
1961-1963թթ.աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում որպես նվագախմբի ղեկավար, որից հետո «Երևանպրոեկտ», պետական համալսարանի N1 տաքսոմոտորային պարկի ինքնագործ էստրադային նվագախմբերի ղեկավար:
Կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավար:
Այժմ պետական Կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր և ՀՊՄՀ-ում որպես համատեղող դասախոս:
Համագործակցում է Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ գեղ. ղեկ. Ե.Երզնկյան որպես դիրիժոր- խորհրդատու:
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Երաժշտական ձևավորումը հեռուստատեսությունում, Աշխատանք կոմպոզիտորի հետ
Հետաքրքրությունների շրջանակը
իմպրեսիոնիզմը երաժշտության և գեղանկարչության մեջ, շամանակաակից և դասական գրականություն
Ստեղծագործական աշխատանք
Գրել է երաժշտություն 140-ից ավելի ներկայացումների այդ թվում 5 մյուզիքլների, 40-ից ավելի ֆիլմերի համար, գործակցելով Վ. Աճեմյանի, Հ.Ղափլանյանի, Ա. Գրիգորյանի, Ֆ. Դովլաթյանի և այլ ռեժիսորների հետ:
Անդամակցություն
ՀՀ կոմպոզիտորների և կինեմատոգրաֆիստների միության անդամ
Հրապարակումներ
Հեղինակ է Սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, դաշնամուրի, ֆլեյտայի, կոնցերտների, կամերային, երգչախմբային, էստրադային և ջազային բազմաթիվ ստեղծագործությունների:
Պարգևներ
Արժանացել է մի շարք հանրապետական և համամիութենական մրցանակների, Երևանի պատվավոր քաղաքացի կոչումների:
Լեզուներ՝ ռուսերեն