ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները ճանապարհեցին 2017 թվականը
27.12.2017
Աբովյանականները ճանապարհեցին 2017 թվականը

Մանկավարժական համալսարանում տոնական տրամադրություն է. ամանորյա շունչն ու զարդանքն ամենուր է:

Դեկտեմբերի 26-ին Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տոնն առավել լիարժեք դարձավ արդեն ավանդական դարձած տարեմուտի «Ամանորյա դիմակահանդես»-ով։

Այս տարի միջոցառումը թեմատիկ էր. համալսարանի 10 ֆակուլտետների ներկայացուցիչները հանդես եկան անհատական կերպարներով: Ապագա մաթեմատիկոսները ներկայացան «Սանտայի» կերպարով, կենսաքիմիկներն իրենց մասնագիտական խալաթներով, իսկ լեզվաբաններն այդ օրը «Միսս ՕԼՖ»-ներ էին:

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն իր շնորհավորական ելույթում կարևորեց ընթացիկ տարում ուսանողների ներգրավածությունը ուսանողական կառույցի աշխատանքներին՝ հավաստիացնելով, որ 2018-ին ևս կշարունակի լինել աբովյանականների կողքին՝ նախաձեռնելով նոր միջոցառումներ, կրթական և ժամանցային ծրագրեր։

Ուսանողներին տոների առթիվ շնորհավորեցին Ուսանողական խորհրդի անդամներ Վիկտորյա Ադամյանն ու Վարդան Գալստյանը, իսկ միջոցառման ընթացում երաժշտական մասն ապահովեց DJ Sopranon: