ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակի
23.03.2019
Աբովյանականները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակի

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն այսօր մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին։

Շուրջ 300 աբովյանականներ միացել էին  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպած մայրաքաղաքային շաբաթօրյակին և իրենց կարևոր ներդրումն ունեցան քաղաքի մաքրման աշխատանքներին։

Նրանք մաքրեցին Ուսանողական զբոսայգին՝ այն ազատելով կուտակված աղբից, տերևներից։ Աբովյանականները վստահեցնում են՝ սիրով են մասնակցել մայրաքաղաքի մաքրման աշխատանքներին և հույս ունեն, որ այն կլինի պարբերական։ Նրանք այն կարծիքին են, որ նման ձեռնարկները կնպաստեն քաղաքն առավել բարեկարգ, մաքուր և հաճելի դարձնելուն։