ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհուրդը միացել է մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին: Բուհի ուսանողներն իրենց ներդրումն են ունեցել շրջակա միջավայրի մաքրման և բարելավման աշխատանքներում:
Աբովյանականները մեծ եռանդով լվացին, աղբից մաքրեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և համալսարանի հարակից տարածքները:
«Նմանատիպ նախաձեռնությունները վառ օրինակ են, որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է հոգատար վերաբերմունքից՝ մեր միջավայրի նկատմամբ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը:
Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ժամանակ ու ջանք ներդնելու, համախմբվելու և իրենց օրինակով տարածքն ավելի մաքուր և բարեկարգ դարձնելու համար։