ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները` Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնում
23.11.2021
Աբովյանականները` Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնում

Նոյեմբերի 15-20-ը Երևանում անցկացվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը։

Փառատոնի շրջանակներում ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր Հայաստանից եւ արտերկրից ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Ծրագրի հաղթող է ճանաչվել Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի շրջանավարտ Մարիամ Հարությունյանը` «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։

Մանկավարժականի մրցանակակիր շրջանավարտին Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրել է շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:

Ի դեպ, միջազգային փառատոնի ողջ ընթացքը լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել են ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանն ու ուսանողները։