ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները՝ վիրավոր զինվորների կողքին
17.11.2020
Աբովյանականները՝ վիրավոր զինվորների կողքին

Մանկավարժական համալսարանի էրգոթերապիայի բաժնի ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտները կամավորագրվել են վիրավոր զինվորների վերականգնողական աշխատանքներին:

Նրանք Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում աշխատում են վիրավոր զինվորների վերին վերջույթների ֆունկցիայի վերականգնման ուղղությամբ։

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի հրավերով Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանը համակարգում է էրգոթերապիստների կամավորական աշխատանքները: Գործում ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները։ Վիրավոր զինվորների հետ վերականգնողական աշխատանքներն արվում են ամեն օր, ինչի արդյունքում հայրենիքի պաշտպանները հնարավորություն են ունենում ստանալ ինտենսիվ թերապիա և հնարավորինս շուտ վերականգնվել, դառնալ ինքնուրույն՝ իրենց առօրյա գործունեությունը իրականացնելիս։

www.aspu.am-ի հետ զրույցում Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց՝ արդեն իսկ գրանցվում են հաջողություններ, և զինվորները պատրաստակամ են շարունակել իրենց ծառայությունը հայրենիքին։ Նա հավելեց նաև, որ Մանկավարժական համալսարանի ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտները շարունակելու են ծառայել հայրենիքի պաշտպաններին և իրականացնել վերականգնողական աշխատանքներ: