Բան. գիտ. թեկ., դոցենտ
Դոցենտ/Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
2009-2013 թթ. հայցորդ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ հայ գրականության գծով
2001-2006 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժանմունք
Գիտական աստիճան
2013-ին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թեման՝ «Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծությունը» (ԲՈՀ-ի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 003 մասնագիտական խորհուրդ)
Աշխատանքային փորձ
2022-ից համալսարանի «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնում՝ գիտական աշխատող (համատեղությամբ):
2018-ից Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
2014-ից 2018թ. Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ
2008-2022 համալսարանի «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնում՝ մեթոդիստ (2014-ից՝ համատեղությամբ):
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
«Հայ գրականության պատմություն» / 20-րդ դարի սկիզբ
«Սփյուռքահայ գրականություն»
«Բնագրի գրականագիտական վերլուծություն»
«Հայոց լեզու եւ գրականություն»
Մագիստրատուրա
Ընտրովի դասընթաց / «Պոլսահայ գրականություն»
Գիտական հետաքրրությունների շրջանակը
Արեւմտահայ եւ սփյուռքահայ գրամշակութային աշխարհ, նամակագրության հարցադրումներ, արեւմտահայ լեզու: Խմբագրել է Սփյուռքի գրականությանը վերաբերող տասնյակ գրքեր:
Վերապատրաստումներ
2008 եւ 2012 թթ. սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (դասավանդող մասնագետ)
2008 – 2012 թթ. հայրենի ուսուցիչների վերապատրաստում (դասավանդող մասնագետ)
2008 – 2012 թթ. Մեսրոպյան ուղղագրության դասընթացներ հայրենի ուսուցիչների համար (դասավանդող մասնագետ)
2015-ի փետրվարի 16-մարտի 6, ՊԴԱ որակավորման բարձրացման դասընթացներ (ՀՊՄՀ, մասնակից)
2015-ի դեկտեմբերի 1-18, «ԱՌՆ-ն մանկավարժական ուսումնական պլանում ամրապնդելու» վերապատրաստում (ՀՊՄՀ, մասնակից)
2017-ի հուլիսի 2-28, սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (մեթոդիստ, դասավանդող մասնագետ)
2018-ի հուլիսի 2-27, սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (մեթոդիստ, դասավանդող մասնագետ)
2019 թ. հուլիսի 1-26 սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (մեթոդիստ, դասավանդող մասնագետ)
Հրապարակումներ
«Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծությունը», Եր., Գասպրինտ հրատ., 2013, 192 էջ:
«Գրական հորիզոնի ներքին շերտերում» / հոդվածների ժողովածու, Եր., ՎՄՎ-պրինտ, 2022, 348 էջ:
«Հովհաննես Թումանյանը` արեւմտահայերենի հորձանքում», «Ժողովածու» ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, հայցորդների եւ գիտաշխատողների 54-րդ գիտաժողովի նյութերի (2009 թ. նոյեմբերի 19-21), I պրակ, Եր., 2010, էջ 231-233:
«Առարկայական խորհրդանշապաշտություն. Զարեհ Խրախունին՝ շարժման ակունքներում» (խորհրդանիշների նորագույն համակարգի կեսդարյա հանգրվանին), «Հայկազյան Հայագիտական Հանդես», հատոր Լ., Բեյրութ, 2010, էջ 231-243:
«Պարույր Սեւակ - Զարեհ Խրախունի. համեմատական վերլուծություն 20-րդ դարի էպիկական երգի հատկանիշների շուրջ», «Վէմ» համահայկական հանդես, 2012 հունվար – մարտ, թիվ 1 (37), էջ 51-61:
«Ինքնության հաղթահարման բարդույթը Փիթեր Սուրյանի «Միրի» վեպում», «Հայկազյան Հայագիտական Հանդես», հատոր ԼԴ., Բեյրութ, 2014, էջ 215-220:
«Ծանոթ ու անծանոթ Վաչե Պարտիզունին», «Հայագիտական հանդես» / հավելված, Վաչե Պարտիզունի 100, Եր., 2015, թիվ 1 (29), 40-43:
«Մարսելա Փոլեյնի «Աշխարհի եզրը» վեպը», «Գրական թերթ», Եր., 2015, թիվ 21 (3254), Ուրբաթ, 19 հունիսի, էջ 3:
«Հինդլյանը գրամշակութային գնահատություններում», «Հովհաննես Հինդլյան 150» / միջազգային երկօրյա գիտաժողովի նյութեր, 26-27 Մայիս, 2016 (Երեւան-Կայան ավան), Եր., 2016, էջ 108-117:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 20 տարեկան է» / կազմողներ՝ Սուրէն Դանիէլեան, Քնարիկ Աբրահամեան, Եր., 2016, 64 էջ:
«Լռութիւն» վէպի գեղագիտական մի քանի հարցերի մասին», «Աւետիս Ահարոնեան» միջազգային գիտաժողովի նիւթեր, Եր., 2017, էջ 17-25:
«Սամվել Մուրադյանի շիրազապատումը», «Վէմ» համահայկական հանդես, թիվ 3 (59), հուլիս-սեպտեմբեր, Եր., 2017, էջ 214-220:
«Ծրագիր» / հայ նոր գրականություն, հայ նորագույն շրջանի գրականություն, սփյուռքահայ գրականություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա / կազմողներից եւ պատասխանատու խմբագիր, Եր., 2017, 88 էջ:
«Քննադատութjան նոր եւ եզակի եղանակ Գեւորգ Աճեմյանի ճամփով» / առաջաբան Գեւորգ Աճեմյանի Դ. հատորի / Քննադատական երկեր, Եր., «Զանգակ -97», 2018, էջ 3-13 (Ս. Դանիելյանի հետ համահեղինակությամբ):
«Հայ-թուրքական գրամշակութային թնջուկներ. Հակոբ Խաչիկյան եւ Էլիֆ Շաֆաք», «Դեպի ակունքը լոյսի» / Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համահայկական համաժողովի նյութեր, Եր., 2018, էջ 110-118:
«Արեւմտահայ հեղինակների դասավանդման մեր փորձից», «Ակունք» գիտական հոդվածների ժողովածու, թիվ 1 (18), Եր., ԵՊՀ հրատ., 2018, էջ 333-341:
«Սփյուռքահայ հեղինակների ուսումնասիրումը ավագ դպրոցում», «Հայագիտական հանդես», 2(40), Եր., 2018, էջ 109-115:
«Կրթական եւ գրամշակութային հարցադրումները հայ գրողների 1918-1920 թթ. նամակագրության մեջ», Համազգային հայ կրթամշակութային միության, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ կազմակերպած «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» գիտաժողովի նյութեր, մայիս 15-16, Եր., 2018, էջ 12-21:
«Գրական հարցադրոմները արեւմտահայ գրողների 1918-1920 թթ. նամակներում», «Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված» գիտաժողովի նյութեր, Եր., 2018, էջ 104-111:
«Ալբերտ Մակարյան «Կրկին Պարոնյանի հետ (նոր ընթերցումներ)» / գրախոսութիւն, համահեղինակությամբ, «ՎԷՄ» համահայկական հանդես, Հունվար-Մարտ թիվ 1(65), Երեւան, 2019, էջ 223-229:
«Լամարթինը՝ 19-րդ դարի հայ գրական հանգրուաններում. մի քանի շեշտադրումներ», «Հայ–ֆրանսիական գրապատմական առնչություններ» խորագրով գիտաժողովի նյութեր՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (Երեւան, 1 Նոյեմբեր, 2018), Երեւան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2019, էջ 99-112:
«Իգնա Սարըասլանի բանաստեղծության հորիզոնները» /«Հայկազեան Հայագիտական Հանդէս», հատոր ԼԹ., Պէյրութ, 2019, էջ 471-484:
Ֆելիքս Բախչինյանի «De'ja' Vu»-ն եւ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» կամ ինչ է ասում արկղը» / գրախսություններ «Ֆելիքս Բախչինյանի արձակը» գրքում, Եր., 2019, էջեր 14-18 եւ 52-61:
«Անհայտ»ից դեպի հայրենիք («Հայրենիքիս հետ»)» / Հովհ. Թումանյանի «Անհունի» խորությունը» / Թումանյան. «Անհունի» ճամփով: Միջազգային գիտաժողով նվիրված բանաստեղծի 150 ամյակին: 3-5 մայիս, 2019, Երեւան-Դսեղ-Թբիլիսի, Եր.,ՎՄՎ - Պրինտ, 2020, էջ 155-165:
«Գրականագիտական մտքի ուրվագիծ. ըստ «Հայկազյան Հայագիտական Հանդես»ի» / «Հայկազեան Հայագիտական Հանդէս. 1970-2020» / հոբելենական հատոր, Պեյրութ, 2020, էջ 127-156:
«Նամակագրության ժանրային զարգացումները «Արեւելեան մամուլ»ում / «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձեւավորման եւ պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի», Ազդարար 225, գիտաժողովի նյութեր, Եր., 2020, էջ 265-273:
«Օշականի «Ամբողջական գործեր»ի առաջին հատորը» / «Բագին», Պեյրութ, ԾԹ տարի, թիվ 4, Դեկտեմբեր 2020, էջ 71-80:
«Վ. Թեքեյան-Մ. Իշխան. գրական առնչություններ» / Մուշեղ Իշխան - 105 գիտաժողովի նյութեր, Եր., 2021, էջ 12-19:
«Հ. Ղեւոնդ Ալիշանի գրապատմական դերը նամակներում», «Բազմավեպ» / հայագիտական-բանասիրական-գրական հանդես, Միջազգային գիտաժողով նվիրված Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին, մաս Բ., թիւ 1-2, Վենետիկ-Ս.Ղազար, 2021, էջ 281-289:
«Ազգային ինքնության սահմանը խորհրդահայ գրական փնտրտուքներում» / «Հայաստանը 1945-1965 թթ.» գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2021, էջ 33-42:
«Նամակն իբրեւ հայ վեպի ժանրակազմիչ տարր (ազդեցություններ)» / «Կյանքը եւ վեպի ընդգրկումները․ազդեցություններ եւ զարգացման ուղենիշներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Եր., 2022, էջ 162-171:
«Կարապենցը գրապատմական միջօրեականներում (նամակներ)» / «Հակոբ Կարապենց» միջազգային գիտաժողովի նյութեր, Եր., 2022, էջ 14-24:
«Կրկին Մակարյանի «Գրականագիտության տիրույթներում», «ՎԷՄ» համահայկական հանդես, հունվար-մարտ, թիվ 1(77), Եր., 2022, էջ 253-259:
«Գրական եւ տեսաբանական հայացքների մեկնության փորձ (Թումանյանի նամակների հետքերով)», «Հայկազյան հայագիտական հանդես», Բեյրութ, 2022, թիվ 42/2, էջ 151-168:
«Պոլսահայ գրականությունը Հայաստանի գրամշակութային եւ կրթական համակարգում», «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչեւ մեր օրերը» գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2023, Էջ 28-45:
«Գրական-մատենագիտական ճշգրտումներ «Հասկ»ի միջոցով», «Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը պատմության քառուղիներում. Սիսից մինչեւ Անթիլիաս» գիտաժողովի նյութեր, Եր., 2023, էջ 4-20, Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 20TTSH-043 ծածկագրով թեմատիկ հետազոտական ծրագրի շրջանակներում:
«Թեոդիկի «Ամենուն տարեցույց»ը՝ իբրեւ նամակագրական ժառանգության սկզբնաղբյուր», «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդես / հատուկ թողարկում, Եր., 2023, էջ 47-50 /https://doi.org/10.52027/18294685-akt2023.sp.
«Մարտին Գիլավյանի գրականագիտական հետագծի ուրվագծումի փորձ», «Հայագիտական հանդես» / հավելված նվիրված պրոֆեսոր Մարտին Գիլավյանի հիշատակին, Եր., 2023, էջ 36-39:
«Արշակ Չոպանյանը՝ ռուս թարգմանական առնչություններում», Сборник научных статей / материалы международной научно-практической конференции, Ереван, 2023, с. 8-17.
«Ռեթեոս Պերպերյանը եւ հայ դպրոցի տեսլականը», «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» / 100-ամյակի հոբելենական համար, Եր., 2023, էջ 335-344:
ORCID ID https://orcid.org/0000-0002-7151-2172
Պարգեւներ
Մանկավարժական համալսարանի Պատվոգիր (2022)
«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ (2024)
Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն