ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աջակցություն՝ էլեկտրոնային հարթակի ներդրման գործում
17.08.2020
Աջակցություն՝ էլեկտրոնային հարթակի ներդրման գործում

Արցախի պետական համալսարանում մեկնարկել է հեռավար ուսուցման հարթակի ներդրմանն ուղղված աշխատաժողով:

Այն վարում է Մանկավարժական համալսարանի կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը: Վերջինս   կրթության կազմակերպման գործընթացի արցախցի գործընկերներին է ներկայացնում “Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը, առանձնահատկությունները, գործիքակազմը, առավելությունները:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Անուշ Սարգսյանը Արցախի պետական համալսարանում կանցկացնի աշխատաժողովներ ֆակուլտետների պատասխանատուների, ամբիոնների վարիչների, աշխատակիցների մասնակցությամբ` էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրման ուղղությամբ գործնական հմտություններ և կարողություններ փոխանցելու, ամրապնդելու նպատակով:  

Նյութի աղբյուրը՝ http://www.asu.am