ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թամարա Ալոյան
02.09.2015

Ավագ մասնագետ

Հեռ.՝ 59-70-58

Էլ.փոստ՝  [email protected]

Կրթություն` 1965-1970թթ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն`

2013թթ. մինչ այժմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական բաժնի ավագ մասնագետ:

2011-2013թթ- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի խորհրդական:

1995-2011թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ զբաղեցնելով բարեփոխումների վարչության պետի, մանկավարժական կրթության բաժնի պետի, միջին մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի և գլխավոր մասնագետի պաշտոններ:

1990-1995թթ. ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988-1991թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար:

1976-1988թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Ապարանի շրջկոմի քարտուղար:

1970-1976թթ. Ապարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի:

Պարգևներ` Կրթության ոլորտում երկարամյա անբասիր ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Վարչապետի Հուշամեդալով, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի

Շնորհակալագրով, Ակսել Բակունցի անվան Ոսկե հուշամեդալով, «ԱՊԱՎԵՆ» բարեգործական կազմակերպության Գթասրտության դիպլոմով և այլ պատվոգրերով:

Այլ տվյալներ՝ Խմբագրել և հեղինակել է միջին մասնագիտական կրթությանը վերաբերող տեղեկատվական բրոշուրներ և հոդվածներ:

Օտար լեզուների իմացություն` ռուսերեն, ֆրանսերեն: