ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորի շեմին
20.12.2017
Ամանորի շեմին

Մանկավարժական համալսարանի N 57 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները անակնկալ էին պատրաստել համալսարանականների համար:

Ամանորյա տոնական հագուստներով, երգ ու պարով նրանք զարդարեցին բուհի տոնածառն ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը փոքրիկներին նվերներ փոխանցեց՝ անվանական կախազարդ-խաղալիքներ և ֆակուլտետի բարեկամի վկայագրեր: Երեխաներին շնորհավորեց նաև դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը և բուհի ղեկավարության կողմից նվերներ հանձնեց:


Փոքրիկներն իրենց խոսքում մաղթանքներ հղեցին ապագա մանկավարժներին՝ նրանց հորդորելով լավ սովորել ու բարձր պահել բուհի պատիվը:

Համալսարանի փոքրիկ բարեկամների համար հանդիպումը լավագույն նվերն էր գալիք Ամանորի շեմին: Թերևս տարիներ հետո նրանցից շատերը բուհի ուսանողներ դառնան՝ հիշողության մեջ փայփայելով այսօրվա տաք ու ջերմ հուշը: