ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորյա հանգիստ՝ ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում
05.12.2017

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը (ներառյալ) կկազմակերպվի բուհի աշխատակիցների ամենամյա ամանորյա հանգիստը:

  • Մեկ ուղեգրի (5-օրյա փաթեթի) արժեքը մեկ անձի համար սահմանվել է 100 հազար դրամ (ներառյալ տոնական միջոցառումը և հանգստյան օրերին 3-անգամյա սնունդը):
  • Մինչև 3 տարեկան (ներառյալ) երեխաների հանգիստը կազմակերպվում է անվճար, իսկ 4 -12 տարեկան (ներառյալ) երեխաներինը` ուղեգրի լրիվ արժեքից 50 տոկոս զեղչով (50 հազար դրամ):
  • Մասնակցության համար համալսարանի աշխատողները դիմումները՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին (անձնագրի, ծննդյան վկայականի պատճեններ, այդ թվում՝ ընտանիքի անդամների) ներկայացնում են համալսարանի արհեստակցական կազմակերպություն մինչև դեկտեմբերի 25-ը: Նշված ժամկետի ավարտից հետո դիմումներ չեն ընդունվում:
  • Համալսարանի աշխատակից չհանդիսացող անձինք դիմումները՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին /անձնագրի, ծննդյան վկայականի պատճեններ/ ներկայացնում են համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա.Թամազյանին մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը: Նշված ժամկետի ավարտից հետո դիմումներ չեն ընդունվում:
  • Դիմումներ ներկայացրած համալսարանի աշխատողները ուղեգրերի արժեքը /զեղչված/ պարտավոր են վճարել արհեստակցական կազմակերպության հաշվին, իսկ այլ անձինք՝ համալսարանի հաշվարկային հաշվին մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ: Սույն կետով սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում մասնակցության հայտը մերժվում է: Ուղեգրերը համալսարանի աշխատողներին և այլ անձանց տրամադրվում են միայն դրանց արժեքի վճարումը հավաստող փաստաթղթի /բանկի անդորրագրի/ ներկայացումից հետո:

 

Նորություններ