ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց»-ի 21 օրերը՝ Հունգարիայից
17.07.2018
«Ամառային դպրոց»-ի 21 օրերը՝ Հունգարիայից

Շուրջ 35 ուսանողներ Հայաստանից, Քենիայից, Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Կորեայից, Չինաստանից, Էկվադորից, Ինդոնեզիայից Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համլսարանում մասնակցեցին «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:

Ծրագրի 21 օրերը հագեցած էին հետաքրքիր դասերով, ակտիվ գործնական աշխատանքներով և աննկարագրելի ժամանցով. մասնակիցները եղան Բալատոնում,
Վիշեգրադում, այցելեցին Հունգարիայի խորհրդարան, մի շարք տեսարժան վայրեր:

«Շուրջ 21 օր բացահայտել ենք Բուդապեշտը: Ծրագիրը, բացի նոր ու կարևոր գիտելիքներից, տվել է նաև շատ լավ ընկերներ»,-նշում է ապագա հասարակագետ Էլմիրա Ազարյանը:

Լիլիթ Զահաբին էլ հավելում է, որ Հունգարիայում անցկացրած օրերն ու «Ամառային դպրոց»-ը հնարավորություն ընձեռեցին  ևս մեկ մեծ քայլ կատարելու մասնագիտական առաջընթացի համար:

Ծրագրի վերջին օրը ուսանողներն ունեցան հետաքրքիր դատախաղ, որտեղ փորձեցին կիրառել ամառային դպրոցում ստացած հմտություններն ու կարողությունները:

Ուսանողները հավաստիացնում են՝ ծրագիրը հնարավորություն տվեց զարգացնելու թե՛ մասնագիտական, թե՛ ճանաչողական հմտությունները, իսկ Հայաստան եկել են վառ տպավորություններով, ջերմ հիշողություններով: