ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց»՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում
24.07.2019
«Ամառային դպրոց»՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում

ՀՊՄՀ-ի 5 ուսանող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին մասնակցեց նաև Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում: 

10 օրերի ընթացքում 4 երկրի 49 մասնակիցներ գտան ու ներկայացրին դեպի աշխարհ տանող իրենց ճանապարհը: Ծրագրում ներառված էին ինչպես այցեր տեսարժան տարբեր վայրեր, այնպես էլ սեմինար-քննարկումներ, ռուսաց լեզվի բարելավմանն ուղղված դասընթացներ, ակտիվ խաղեր, կրթական խորագրով քվեսթ և այլ միջոցառումներ, որոնք պարգևեցին հաճելի զգացողություններ և թողեցին հիանալի հիշողություններ:

Հայաստանի, Չինաստանի և Լեհաստանի մասնակիցները հանդես եկան համատեղ ծրագրով՝ ներկայացնելով չինական երգ, հայկական ժողովրդական «Թամզարա» պարը և փոքրիկ հումորային իրավիճակներ՝ կապված ծրագրի 10 օրերի իրադարձությունների հետ: ՀՊՄՀ-ի ուսանողներից 

Ծրագրի մասնակից աբովյանականներն aspu.am-ի հետ զրույցում նշեցին՝ մինչ մեկնելն ունեին մտավախություններ, սակայն հագեցած ծրագրի շնորհիվ ունեցան հետաքրքիր քննարկումներ, անմոռանալի ժամանց, նոր ընկերներ ու ջերմ հարաբերություններ:

Նրանց խոսքով՝ տեսարժան տարբեր վայրեր այցերը, մասնակցությունը մշակութային միջոցառումներին և ամենատարբեր ձեռնարկներին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը դարձրին առավել քան հագեցած ու հետաքրքիր:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: