ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց»՝ նաև Հունգարիայում
25.07.2019
«Ամառային դպրոց»՝ նաև Հունգարիայում

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 6 և Արցախի պետական համալսարանի 1 ուսանող հուլիսի 15-22-ը մասնակցեցին Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի կազմակերպած «Ամառային դպրոց»-ին:

Ծրագրի նպատակը երիտասարդների մոտ միջմշակութային հաղորդակցման ձևավորումն էր՝ դասախոսությունների, սեմինար-քննարկումների, տարբեր վայրեր այցերի, ազգային մշակույթներին ծանոթացնելու միջոցով:

Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնել Բուդապեշտի տեսարժան և պատմամշակութային վայրերը, լինել երկրի ամենահին քաղաքներից մեկում՝ Սզենտենդրայում, այցելել Հունգարիայի ազգային, «Տեռորի տուն» թանգարաններ, Ֆիշերմենի ամրոց, Բուդայի ամրոց, Մաթիասի եկեղեցի, Բուդապեշտի հայկական եկեղեցի ու մի շարք այլ վայրեր:

«Ամառային դպրոց»-ի շրջանակներում ուսանողներն ունեցան սեմինար-քննարկումներ, որոնց ժամանակ խոսեցին այցելած վայրերից ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանում և Արցախում երիտասարդների զարգացման հնարավորությունների մասին: Ուսանողներն aspu.am-ի հետ զրույցում նշեցին՝ ճամփորդության անմոռանալի հիշողությունները փաստում են ծրագրի ստացված լինելու մասին: