ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամառային դպրոց՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում
18.07.2017
Ամառային դպրոց՝  Պուշկինի անվան  ռուսաց լեզվի պետական ինստիտուտում

«Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանի 5 ուսանող այցելել էին Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ։ 

Պուշկինի ինստիտուտում միջազգային ծրագիրը մեծամասամբ կրթական էր. մասնակիցներն անցան A0-C1 մակարդակի համապատասխան թեստավորում՝ խմբերի բաժանման համար:   Թեստավորման արդյունքում պարզ դարձավ, որ Մանկավարժականի ուսանողները  համապատասխանում են  C1 մակարդակի:

Երկուշաբթիից հինգշաբթի աբովյանականներն այլ երկրներից ժամանած ուսանողների հետ դասախոսություններ լսեցին «Ռուս գրականություն», «Գործնական ռուսաց լեզու» և «Շրջանային աշխարհագրություն» առարկաների շրջանակներում։

Դասերից հետո ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեին մասնակցելու ազգային երգի և պարի դասընթացների, ինչպես նաև մարմնամարզության և յոգայի պարապունքների։

Բուհի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպվեցին էքսկուրսիաներ. այցելություններ եղան Կարմիր հրապարակ, Տպագրատան Պալատ, Ալեքսանդրովսկի այգի, Արբատ և այլ տեսարժան վայրեր։
ՀՊՄՀ-ի ուսանողները հանդիպեցին Պուշկինի ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի հետ, ով ջերմ ընդունելություն ցուցաբերեց, կարծիքներ և տպավորություններ լսեց, խոսեց հետագա համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման մասին։

Աբովյանականները հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչներին հանձնեցին վկայականներ և հուշանվերներ՝ հայրենիք վերադառնալով վառ տպավորություններով և անմոռանալի հուշերով։