ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային համալսարան» ծրագիր
17.04.2024

Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը  (ՌԴ) հուլիսի 8-22-ը կանցկացնի «Ամառային համալսարան» ծրագիր։  Այն բացառիկ հնարավորություն է ծանոթանալու Ռուսաստանի առաջատար բուհերից մեկին և ստանալ գիտելիքներ լավագույն մասնագետներից, ոլորտի փորձագետներից: Կլինեն դասախոսություններ, նախագծերի թիմային մշակում և, իհարկե, անմոռանալի տպավորություններ:

Ֆինանսավորում
Ծախսերն ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը


Իրավասության չափանիշներ

Ծրագրին կարող են դիմել 2-րդ և 3-րդ կուրսի հետևյալ Ֆակուլտետների ուսանողները՝
Բանասիրական
Օտար լեզուների
Սկզբնական կրթության
Հատուկ և ներառական կրթության
Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի (միայն «Ինֆորմատիկա» մասնագիտության»)

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 24-ը ներառյալ լրացնել դիմում-հայտ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeSKEdoieBQE-lFKMo0Z_T2cQTr69PcvxkrD7B3Pn83kZn3hg/viewform?usp=pp_url :

Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից՝ առաջադիմության վերաբերյալ
• Անձնագրի պատճեն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Նորություններ