ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամառային հանգիստ` ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում
08.06.2018

Մանկավարժական համալսարանը Աղավնաձորի ուսումնական բազայում հուլիսի 10 -ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ կազմակերպում է բուհի աշխատակիցների և այլ անձանց ամառային հանգիստ: 

Ուսումնական բազայում հանգստացողների համար ուղեգրի արժեքը օրական 9000 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Մինչև 3 տարեկան երեխաների հանգիստը կկազմակերպվի անվճար, իսկ 4-12 տարեկան երեխաների համար կտրամադրվի  զեղչ` ուղեgրի արժեքի 50 տոկոսի չափով: 

Համալսարանի աշխատակիցների կողմից ուղեgրերի ձեռքբերման նպատակով դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (անձնաgիր, ծննդյան վկայական) ներկայացնել համալսարանի արհեստակցական կազմակերպություն, իսկ այլ անձանց կողմից՝ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանին:

 

Նորություններ