ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հերթական միջբուհական գիտա-գործնական գիտաժողովը ՀՊՄՀ-ում
19.11.2019
Հերթական միջբուհական գիտա-գործնական գիտաժողովը ՀՊՄՀ-ում

2007 թվականից ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնն անցկացնում է միջբուհական գիտա-գործնական գիտաժողովներ, որտեղ ներկայացվում և քննարկվում են համաշխարհային գրականությանը, գրական կապերին և գեղարվեստական թարգմանությանը վերաբերող տարաբնույթ հարցեր:

Գիտաժողովների նյութերի հիման վրա յուրաքանչյուր տարի հրատարակվում են գիտական աշխատությունների ժողովածուներ:

Հերթական՝ տասներկուերորդ գիտաժողովը, որն անցկացվեց ՀՊՄՀ-ի Պուշկինի անվան լսարանում, զեկուցումներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը, բ.գ.թ., դոցենտներ Քրիստինա Բեջանյանը, Իննա Սարգսյանը, Ստելլա Նուրալովան, Անի Սահակյանը, հեռուստառադիոլրագրության և ռոմանագերմանական լեզուների ամբիոնների ասիստենտներ Գայանե Վարդազարյանը և Ռուզաննա Ասատրյանը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Կարինե Գուլանյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Մարգարյանը:

Գիտաժողովին մասնակցում էին դասախոսներ, մագիստրոսներ և ուսանողներ: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Տիգրան Միքայելյանը:

Բանախոսների ներկայացված ուսումնասիրությունները բազմաբնույթ էին: Դրանք նվիրված էին համաշխարհային գրականության դասականների ստեղծագործության խնդիրներին, ինչպես նաև գեղարվեստական թարգմանության և միջմշակութային հարաբերությունների պրոբլեմներին:

Գիտաժողովում ներկայացված թեմաները մեծ հետաքրություն առաջացրեցին ներկաների շրջանում, եղան հարցեր, հնչեցին տեսակետներ, ծավալվեց քննարկում: