Ամենշաբաթյա պարապմունքներ՝ «Զրույցներ հայոց լեզվի մասին»
15.03.2019
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը նախաձեռնում է «Զրույցներ հայոց լեզվի մասին» ամենշաբաթյա պարապմունքներ, որոնց կարող են մասնակցել բուհի բոլոր ֆակուլտետների՝ հայոց լեզվի պատմության, կառուցվածքի, կանոնարկման հարցերի վերաբերյալ հետաքրքրություն հանդես բերող ուսանողները:
Պարապմունքները տեղի կունենան յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 14.30-ին բանասիրական ֆակուլտետի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Աբրահամյանի անվան թիվ 315 լսարանում (պարապմունքները կվարեն տարբեր դասախոսներ):
Դասընթացի ղեկավար՝ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ բ. գ. դ., պրոֆ. Վ. Գ. Համբարձումյան: