ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամերիկացի ուսանողները կուսանեն Մանկավարժականում
31.05.2023
Ամերիկացի ուսանողները կուսանեն Մանկավարժականում

Հայկական պետական մանկավարժական համալսարանն ընդլայնում է համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով կրթական նոր կազմակերպություններ:

Ամերիկյան SRAS կրթական կազմակերպության հետ համատեղ մայիսի 29-ից օգոստոսի 4-ը ԱՄՆ տարբեր համալասարանների 21 ուսանող կուսանի Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի բաժնում:

Ուսումնառության ընթացքում, ռուսաց լեզվից բացի, ամերիկացի ուսանողները կծանոթանան նաև հայոց լեզվին, պատմությանը, ամենշաբաթյա հանդիպումներ կունենան ՀՊՄՀ ռուսաց լեզվի բաժնի ուսանողների հետ՝ ռուսերենը բարելավելու նպատակով:

Ուսանողներն իրենց դասընթացի մեկ շաբաթը կանցկացնեն ՀՊՄՀ Աղավանձորի ուսումնական բազայում, որտեղ կրթական ծրագիրը կիրականցվի տարատեսակ աշխատարանների միջոցով:


Նշենք, որ արդեն 20 տարի, SRAS կրթական կազմակերպությունն աշխարհի տարբեր երկներում կազմակերպում է դասընթացներ։ Դրանց նպատակն է ԱՄՆ ուսանողների ակադեմիական կրթությանն ինտեգրել մշակութային և փորձարարական ուսուցումը։