ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մշտադիտարկում` Էրազմուս+ BOOST-ի շրջանակներում
21.06.2021
Մշտադիտարկում` Էրազմուս+ BOOST-ի շրջանակներում

Օրերս Մանկավարժական համալսարան էր այցելել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակազմը։ Այցի նպատակն էր իրականացնել Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման և մարքեթինգի խթանում/ ծրագրի մշտադիտարկում։

Մոնիտորինգային այցի ընթացքում ՀՊՄՀ-ն, ինչպես նաև հայաստանյան գործընկեր բուհերի` Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչերը ներկայացրին ծրագրի արդյուքնում բուհերում իրականացված ձեռբերումներն ու միջազգայնացմանն ուղղված փոփոխությունները:

ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն էլ ներկայացրեց ծրագրի վերջնարդյունքները` միջազգայնացման 5-ամյա ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիր, կրթական ծրագրերի ազգային մոդելի մշակման և օտարերկրյա որակավորումների ճանաչման և կրեդիտների փոխանցման մեթոդական ուղեցույց և այլն:

Ինստիտուցիոնալ մարկետինգային ռազմավարություններ և շարժունության կարգեր, www.studyinarmenia.am կայքի ստեղծում և գործարկում, Why study in Armenia հոլովակի ստեղծում, միջազգայնացման չափման ինդիկատորների ստեղծում, սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև մարդկային կարողությունների զարգացում վերապատրաստումների միջոցով. այս և այլ վերջնարդյունքների կողքին Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց նաև ՀՀ ԿԳՄՍ կողմից ծրագրի կայունության ապահովմանն ուղղված գործողությունները։

Նշենք, որ Էրազմուս+ BOOST ծրագիրն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերին և իրականացվում էր ՀՊՄՀ համակարգմամբ։ Ծրագրի գործընկերներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարանը /Իսպանիա/, Տալինի տեխնիկական համալսարանը /Էստոնիա/, Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանը /Շվեդիա/ և Լիսաբոնի համալսարանը /Պորտուգալիա/։