ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց հայ-շվեյցարական ծրագրի առաջին փուլը
19.04.2019
Ամփոփվեց հայ-շվեյցարական ծրագրի առաջին փուլը

Այսօր ամփոփվեց Մանկավարժական և Ցյուրիխի արվեստների համալսարանների՝ «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում շվեյցարացի ուսանողներն ու դասախոսները երկշաբաթյա պրակտիկա անցկացրին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Մանկավարժական պրակտիկայից բացի, շվեյցարացի մասնակիցները այցելեցին դպրոցներ, ծանոթացան դասապրոցեսին, հայկական դպրոցներում նկարչության դասավանդման մեթոդներին:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն հյուրընկալեց շվեյցարացի ուսանողների և դասախոսների խմբի ղեկավար Դագմար Դագմար Ռեիխարտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր. մասնավորապես նախնական համաձայնություն ձեռք բերվեց հայ-շվեյցարական ծրագրի շուրջ համատեղ ֆիլմի ստեղծման, ՀՊՄՀ-ի կազմակերպած «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին շվեյցարացի ուսանողների մասնակցության հնարավորության, ինչպես նաև շվեյցարացի մասնագետների կողմից հայ աշակերտներին մանկավարժականի Աղավնաձորի ուսումնական բազայում վերապատրաստելու շուրջ:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ծրագրի շնորհիվ իրականացվեց մի քանի շատ կարևոր քայլ՝ կայացավ ուսանողների շփումը, իրականացվեց փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդվեցին հայ-շվեյցարական միջմշակութային կապերը:

Դեկանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և հնարավորություն կստեղծվի ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավել ծրագրում:

Նշենք, որ Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում մրցույթը հաղթահարած ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 8 ուսանող և 2 դասախոս սեպտեմբերին փոխադարձ այցով կլինեն Ցյուրիխի արվեստների համալսարանում: