ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին մրցույթի արդյուքները
17.05.2017
Ամփոփվեցին մրցույթի արդյուքները

Ամփոփվեց ՀՊՄՀ-ի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայտարարած ստեղծագործական աշխատանքների մրցույթի արդյուքները:

Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև Հենակետային № 57, №149 և №198 ավագ դպրոցների աշակերտները մրցույթին ներկայացել էին մանկական պատմվածքներ և ստեղծագործական շարադրություններ:

Մասնակիցները ստացան հավաստագրեր, լավագույնները մի շարք անվանակարգերում ճանաչվեցին հաղթող, արժանացան պատվոգրերի, խրախուսական նվերների: Ներկայացված աշխատանքներից 3-ն էլ արժանացան հատուկ պարգևների:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ընդգծեց մրցույթի կարևորությունը, իսկ ներկաները հույս հայտնեցին, որ մրցույթը կլինի ամենամյա:

Երևանի №149 և №198 ավագ դպրոցների աշակերտները նաև եղան ՀՊՄՀ-ի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանն ու ժամանակագրությանը՝ նշելով, որ առաջիկայում կցանկանան իրենց ուսումը շարունակել մանկավարժական մայր բուհում: