ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին ստեղծագործական մրցույթի արդյունքները
05.08.2020
Ամփոփվեցին ստեղծագործական մրցույթի արդյունքները

Ամփոփվեցին Էրազմուս + BOOST ծրագրի շրջանակներում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: 

Մրցույթին, որում նախատեսված էր կտորե պայուսակների վրա արտացոլել հայկական մշակույթը, բնաշխարհը և մեր երկիրը ներկայացնող խորհրդանիշեր, մասնակցում էին ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները: Այդ շրջանակներում մրցույթի 35 մասնակից-ուսանող դարձավ ծրագրի անմիջական մասնակից: 

Հագուստի մոդելավորում բաժնի ուսանողուհիներ Լուսինե Սիմոնյանը, Աննա Սուսունյանը, ինչպես նաև դեկորատիվ կիրառական արվեստ բաժնի ուսանողուհի Անժելա Գալյանը ճանաչվեցին մրցույթի հաղթողներ և ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար սահմանված մրցանակների:

Ուսանողուհիները շնորհակալություն հայտնեցին բուհի նման նախաձեռնության համար և վստահեցրին, որ մեծ ոգևորությամբ են մասնակցել մրցույթին:

Նշենք, որ ՀՊՄՀ ուսանողների կողմից պատկերազարդված պայուսակաները նախատեսված են Էրազմուս + BOOST ծրագրի ամփոփիչ միջազգային կոնֆերանսի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ ERASMUS+ BOOST ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսավորվող  եռամյա ծրագիր է, որի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:  Ծրագրի համակարգողն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: