Ամեն տարի ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնը Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպում է «Երեխան մարդ է և ընկեր» քարոզների մրցույթը։
Ավանդույթ դարձած ձեռնարկն այս տարի անցկացվեց օնլայն ձևաչափով։ Չնայած ներկայիս պայմաններին՝ մասնակցության հայտ էր ներկայացրել 25 ուսանող, որոնց քարոզ-ուղերձներն ուղղված էին ծնողներին և ուսուցիչներին:
Հանձնաժողովը առանձնացրել էր առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների այն 18 քարոզները, որոնք համապատասխանում էին նախապես տրված չափանիշներին:
Մասնակիցների աշխատանքները գնահատող հանձնաժողովի կազմում էին պրոֆեսորներ Սրբուհի Գևորգյանը, Աիդա Թոփուզյանը, դոցենտներ Լուսինե Պողոսյանը, Արմենուհի Մանուկյանը, Լևոն Նազարյանը։ Վերջիններիս քննարկման և գնահատման արդյունքում առաջին տեղը գրավեցին Սոցիալական մանկավարժության բաժնի մագիստրոս Անահիտ Ադամյանն ու Ռուսաց լեզվի և գրականության բաժնի բակալավր Միլենա Եղոյանը։
Մրցույթի շրջանակներում առաջադրվել էին նաև անվանակարգեր, որտեղ ևս եղան հաղթողներ․ «Հավատարմություն մանկության հիմնախնդիրներին» անվանակարգում առաջադրվեցին երկու ուսանողներ՝ Նարինե Ավետիսյանը (Սզբնական կրթության ֆակուլտետ, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի մագիստրատուրա, 2-րդ կուրս) և Ալինա Եղիազարյանը (Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, Սոցիալական մանկավարժություն բաժնի մագիստրատուրա, 2-րդկուրս)։ «Ամենահուզիչ քարոզ» անվանակարգում առաջադրվեց Գոհար Խաչատրյանը (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի բակալավրիատի 2-րդ կուրս), «Իրատեսական քարոզ» անվանակարգում՝ Գայանե Խոեցյան (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի բակալավրիատ, 4-րդ կուրս), «Հռետորական արվեստ»-ում՝ Կարլեն Նազարյանը (Բանասիրական ֆակուլտետ, Հայոց լեզու և գրականության բաժնի բակալավրիատ, 3-րդ կուրս), իսկ «Ունկնդիրների համակրանք»-ին արժանացավ Պէթի Քիլէրճեանը (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի մագիստրատուրա, հեռակա 2-րդ կուրս):
Նշենք, որ «Երեխան մարդ է և ընկեր» քարոզների մրցույթն անցկացվում է 8-րդ տարին։ Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
Լուսանկարը՝ Արխիվից