ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվել են շարադրությունների արդյունքները
11.05.2018
Ամփոփվել են շարադրությունների արդյունքները

Ամփոփվեցին ՀՊՄՀ-ի Մայրենիի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին անցկացվող «Ուսուցիչն իմ մասնագիտությունն է» թեմայով շարադրության մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների և հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ՝ շուրջ 40 աշխատանք:

Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիակայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմով համալրված հանձնաժողովն ընտրել էր 1-ին և 2-րդ մրցանակակիրների, ինչպես նաև տարբեր անվանակարգերի լավագույններին՝ «Ամենահուզիչ պատմություն», «Փիլիսոփայական մտորումներ», «Անկեղծություն», «Բարության սերմնացաններ» և այլն:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհավորեց մասնակցության և հաղթելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ աշակերտներին հետագայում կտեսնեն որպես դիմորդներ: Նա հավաստիացրեց, որ իրենց ամենօրյա աշխատանքով ձգտում են ամրապնդել բուհ-դպրոց համագործակցությունը:

Մայրենիի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն էլ վստահեցրեց, որ հեշտ չէր շուրջ 40 աշխատանքներից ընտրել լավագույններին. յուրաքանչյուրն էլ ինքնատիպ էր, յուրօրինակ հետաքրքիր:

Մրցույթի մասնակիցները եղան նաև բուհի թանգարանում, ծանոթացան պատմությանն ու ժամանակագրությանը, կառուցվածքին ու գործունեությանը: