ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անահիտ Վահանի Մանուկյան
19.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

manukyananahit41@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն
2010թ.Մանկավարժական գիտությունների թեկնածու,
1998- 2003թթ. Հատուկ մանկավարժության /արատաբանության/ ամբիոնի հայցորդ,
1983-1988 թթ. Վ.Ի.Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտ, դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ, սուրդոմանկավարժության բաժին, մասնագիտությունը՝ սուրդոմանկավարժ

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, “Развитие речи у дошкольников с нарушением слуха в процессе игровой деятельности” խորագրով, մասնագիտությունը` ԺԳ.00.03 - <<Հատուկ մանկավարժություն>>

Աշխատանքային փորձ
2000 թ-ից առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս
1988-1998 թ. խուլ երեխաների գիշերօթիկ դպրոցի ուսուցիչ, սուրդոմանկավարժ

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Սուրդոմանկավարժություն, Ն/դ սուրդոմանկավարժություն, Բանավոր խոսքի ուսուցման մեթոդիկա, Առարկայագործնական ուսուցման մեթոդիկա, Լսողության խանգարում ունեցող ն/դ տարիքի երեխաների կրթության և դաստիարակության մանկավարժական տեխնոլոգիա, Գրավոր խոսքի ուսուցման մեթոդիկա

Մագիստրատուրա` Լսողության խանգարում ունեցող երեխաների վաղ դաստիարակությունը, Լսողության խանգարում ունեցող երեխաների ուսուցման վերբոտոնալ համակարգը, Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի ռիթմիկ-առոգանական կողմի զարգացումը

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝
Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունները, լսողության խանգարում ունեցող վաղ, ն/դ և դպրոցական տարիքի երեխաների կրկության և դաստիարակության հիմնախնդիրները, ԼԽՈՒԵ-ի խոսքի զարգացման գործընթացը, արտաբերական կարողությունների և հմտությունների զարգացման գործընթացը, ԼԽՈՒԵ-ի առարկայագործնական ուսուցումը:

Վերապատրաստումներ
1989թ. Վերապատրաստման դասընթացներ Մոսկվայի Գիտահետազոտական ինստիտուտում
1998–2008 թթ VAD շվեյցարական կազմակերպության կողմից կազմակերպված սեմինարների մասնակցություն
2015-2016թթ.-ն մանկավարժական համալսարանում վերապատրաստման դասընթացների մասնակցություն

Հրապարակումներ`
1. Մանուկյան Ա.Վ. , Ա.Դաշյան Լսողության խանգարում ունեցող երեխաների ավագ դպրոցականների տեքստերի և թանգարանային նյութերի ընկալման մակարդակի հետազոտությունները/ Մանկավարժական միտք, 2018, N1-2, էջ 124-128
2. Մանուկյան Ա.Վ. Լսողության խանգարում ունեցող երեխաների երկրորդ խմբի հնչյունների ամրապնդման վարժությունների համակարգը: /Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Դավիթ Թագավոր, Եր., 2017, էջ 322
3. Հատուկ մանկավարժություն: Դասագիրք մանկավարժական բուհերի ուսանողների համար // խմբ.` Ռ.Ն.Ազարյան, Ա.Վ.Ավագյան, հեղ.խումբ /Երևան, <<Զանգակ>> 2016. - 432 էջ
4. Մանուկյան Ա. ԼԽՈՒԵ-ի արտաբերական կարողությունների զարգացման և ամրապնդման վարժությւոնների համակարգը: Եր., 2016, էջ, էջ 371
5. 2. Մանուկյան Ա.Վ. Լսողության խանգարում ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների բանավոր խոսքի զարգացումը խաղային գործընթացում – /Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Եր., 2012, 254 էջ
6. Մանուկյան Ա.Վ. Լսողության խանգարում ունեցող երեխաների հետ տարվող սուրդոմանկավարժական աշխատանքները – /Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Եր., 2008, 112 էջ
7. Լսողական ընկալում և արտաբերման ձևավորում //Ծրագիր-ձեռնարկ լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցի 5-9-րդ դասարանների համար// Եր., 2008 – համահեղինակ
8. Առարկայագործնական ուսուցում //Ծրագիր- ձեռնարկ լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցի 1-4-րդ դասարանների համար//, Եր., 2007, 278 էջ – համահեղինակ
9. Լսողական ընկալման զարգացում և արտաբերման ուսուցում // Ծրագիր-ձեռնարկ լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցի 1-4-րդ դասարանների համար// Ե., 2007, 99 էջ - համահեղինակ

Լեզուներ` ռուսերեն