ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց Էրազմուս+ PROMOEU ծրագրի մեկնարկային հանդիպումը
24.12.2020
Անցկացվեց Էրազմուս+ PROMOEU ծրագրի մեկնարկային հանդիպումը

Այսօր կայացավ Էրազմուս+ PROMOEU (Հայաստանում եվրոպական ուսումնասիրությունների խթանումը) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը: Այն իրականացվում է Ժան Մոնե գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի հետագա գործողությունների ժամանակացույցը, ծրագրի պաշտոնական կայքէջի և տարբերանշանի ստեղծման գործընթացի վերաբերյալ որոշակի մանրամասներ:

Ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական հանդիպում Հայաստանում, ուսուցողական այցելություն Սլովենիայի Մարիբորի համալսարան՝ ուսումնասիրելու եվրոպական ուսումնասիրությունների ոլորտը՝ հետագայում հայկական բուհերում համապատասախան դասընթացներ ստեղծելու նպատակով:

Մանկավարժական համալսարանը հանդիսանում է ծրագրի գործընկեր համալսարան, իսկ ծրագրի իրականացմանը մասնակցում է Պատմության և իրավագիտության ֆակուլտետը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է, համակարգողը` Սլովենիայի Մարիբորի համալսարանը:

Նշենք, որ Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ծրագրերը միտված են  նպաստելու ակադեմիական աշխարհի և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵՄ քաղաքականության կառավարումը: