ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց միջբուհական գիտա-գործնական գիտաժողով
02.12.2016
Անցկացվեց միջբուհական գիտա-գործնական գիտաժողով

Օրերս Մանկավարժական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ 10-րդ միջբուհական գիտա-գործնական գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (սլավոնական), Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների դասավանդողներն ու ուսանողները: 

Գիտաժողովում քննարկվեցին համաշխարհային գրականության, գրական կապերի, գեղարվեստական թարգմանության, ինչպես նաև մշակույթների համեմատական ուսումնասիրության վերաբերյալ հարցեր:

Ներկայացված թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում.եղան հարցեր, հնչեցին կարծիքներ:

Գիտաժողովի նյութերը ներառված են Արտասահմանյան գրականության ամբիոնի խորհրդի որոշմամբ լույս տեսնող գիտական հոդվածների ժողովածուում:
Նշենք, որ ամբիոնը 2007 թվականից ավանդաբար անցկացնում է գիտաժողովներ, որում ներկայացված նյութերը տեղ են գտնում գիտական հանդեսներում:

Գիտական հոդվածներում հեղիանկներն անդրադառնում են համաշխարհային գրականության դասականների գործերին, հայ-ռուսական, ինչպես նաև ռուս և արասահմանյան մշակույթների կապերին:
Ժողովածների հիմնական նպատակն է հայ և ռուսական գրականությունը ներկայացնել որպես համաշխարհային գրականության մաս.հեղինակների աշխատությունների հիմքում ընկած է ինչպես լայն մտածողության, այնպես էլ մասնավոր հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Դրանք նախատեսված են ինչպես ուսանողների, ասպիրանտների, դասավանդող բանասերների, այնպես էլ ընթերցողների լայն զանգվածի համար: