ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց «Ռուսերենը թվայնացման դարաշրջանում» ֆորումը
07.12.2020
Անցկացվեց «Ռուսերենը թվայնացման դարաշրջանում» ֆորումը

Դեկտեմբերի 3-4-ը Հայաստանում առցանց ձևաչափով անցկացվեց «Ռուսերենը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքակազմ Հայաստանի մանկավարժների համար» խորագրով ֆորումը:

Այն կազմակերպել էր Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը ՌԴ լուսավորության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի, Մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

 

Ֆորումին մասնակցեց շուրջ 300 մարդ՝ ռուսաց լեզվի և գրականության դասախոսներ, տարբեր բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողներ, Հայաստանի հիմնական, միջնակարգ և հատուկ դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներ:

Մասնակիցներին ողջունեցին ֆորումի կազմակերպիչ հաստատությունների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր, ռուսաց լեզվի կառավարական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բեզբորոդովը, բուհի գիտական գծով պրոռեկտոր Օլգա Պավլենկոն, «Հարազատ խոսք» գիտակրթական միության նախագահ, ՌԴ նախագահին կից ռուսաց լեզվի խորհրդի անդամ Կոնստանտին Դերեվյանկոն,Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:

Մանկավարժական համալսարանից ողջույնի խոսքով հանդես եկավ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: 

Ֆորումի շրջանականերում թվայնացման դարաշրջանում ռուսաց լեզվի և գրականության հիմնական խնդիրներին նվիրված դասախոսություններով հանդես եկան մի շարք հայտնի գիտնականներ, որոնց թվում են Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի գիտակրթական լաբորատորիայի տնօրեն, Մաքսիմի Կրոնգաուզը, նույնի բուհի Բանասիրության և պատմության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Նատալյա Բրագինան, համալսարանի լրացուցիչ կրթության տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Շունիկովը, բանասիրական գիտությունների դոկտոր, Յուրի Դոմանսկին:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր նաև «Ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները», ինչպես նաև «Կփոխարինի արդյո՞ք համակարգիչը ուսուցչին» թեմաներով կլոր սեղանները:

Ֆորումի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:

Տեղեկատվությունը՝ Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի