ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անցկացվեց վերապատրաստում Էրազմուս+MODEST ծրագրով
20.09.2019
Անցկացվեց վերապատրաստում Էրազմուս+MODEST ծրագրով

Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՊՄՀ ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների համար անցկացվեց վերապատրաստում:

Վերապատրաստման ընթացքում ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը ներկայացրեց դոկտորական դասընթացների կազմակերպման Ֆինլանդիայի, Անգլիայի, Լատվիայի և Լեհաստանի փորձը, իսկ ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Սամվել Ասատրյանը ներկայացրեց գիտական հոդված գրելու եվրոպական սկզբունքները և առանձնահատկությունները: Վերջիններս նախորդ ամիսների ընթացքում մասնակցել են ծրագրի շրջանակներում եվրոպական համալսարանների կողմից կազմակերպված վերապատրաստումների:

ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց նաև ՄՈԴԵՍՏ ծրագրի հիմնական նպատակները և գործողությունները:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: