ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անդրադարձ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան այցին
30.09.2019
Անդրադարձ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան այցին

Միջազգային համագործակցության բաժնի կողմից կազմակերպված <<Էրազմուս+ շաբաթ ՀՊՄՀ-ում>> խորագիրը կրող միջոցառումների ընթացքում Oտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, ինչպես նաև Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազրյանը ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան իրենց այցելությունների մանրամասները: Տիգրան Միքայելյանը անդրադարձավ Կիլի համալսարանի հիմնական առանձնահատկություններին, ուսանողներին մատուցվող ծառայություններին, ուսանողների կողմից իրականացվող տարբեր ձեռնարկչատիրական նախաձեռնություններին, համալսարանում գործող հետազոտական և նորարական աջակցության կենտրոնին: Լուսինե Ղուլղազարյանը ներկայացրեց Կիլում դասավանդման մեթոդաբանությունը և գնահատման համակարգը:

Նշենք, որ Կիլի համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է 2016 թվականին Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: Համագործակցության ընթացքում իրականցվել է ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների փոխանակում: