ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անդրանիկ Ստեփանյանի դասախոսությունները՝ Բուդապեշտի առաջատար համալսարաններում
30.10.2017
Անդրանիկ Ստեփանյանի դասախոսությունները՝ Բուդապեշտի առաջատար համալսարաններում

Հոկտեմբերի 18-22-ը Մանկավարժական համալսարանի Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Անդրանիկ Ստեփանյանը հյուրընկալվել էր Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում:

Վերջինս այնտեղ էր նույն համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ և փիլիսոփայության բնագավառում դոկտորական ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Բոլաժ Մեզեյի հրավերով:

Մանկավարժականի դասախոսը հոկտեմբերի 20-ին Բուդապեշտի Կորվինուս (Corvinus) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար ներկայացրել է «Մշակույթի ըմբռնումը․ էթնոցենտրիզմ, մշակութային բազմազանություն և բազմամշակութայնություն»-ը, իսկ հաջորդ օրը՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտների (դոկտորանտներ) համար՝ «Գաբրիել Վահանյանը և Աստծո մահվան ուսմունքը» թեմաներով դասախոսությունները:

Այցի ընթացքում եղել են նաև մի շարք կարևոր հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության և համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Բուդապեշտ կատարած այցի շրջանակներում Անդրանիկ Ստեփանյանը Հայ կաթոլիկ եկեղեցում հանդիպել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում սովորող ՀՊՄՀ-ի ուսանողների հետ, ինչպես նաև Բուդապեշտի պետական համալսարանի դասախոս, հայագետ Բենեդեկտ Զիգմոնտին։