Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ներկայացնում է իր անհատական դրամաշնորհների (Fellowships) ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հովանավորում է այն անհատներին, ովքեր միջազգային տարատեսակ հեղինակավոր հարթակներում ներկայացնում են Հայաստանը՝ իրենց աշխատանքների կամ տաղանդների միջոցով։
Հարթակները կարող են ներառել մասնագիտական համաժողովներ, գիտաժողովներ, միջազգային մրցույթներ, փառատոններ, ցուցահանդեսներ և ավելին։ Սա հնարավորություն է ուսանողների և շրջանավարտների համար՝ ներկայանալու միջազգային հարթակներում, փորձի փոխանակման և որակյալ կապեր հաստատելու։
Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել միջազգային հարթակում ներկայանալու համար անհրաժեշտ հետևյալ ծախսերը՝
- Մասնակցության վճարը
- Ավիատոմսը
- Հյուրանոցը
- Սնունդը և տեղի տրանսպորտը
Դիմումի ձևը լրացնել և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել info@hovnanianfoundation.org էլ․ հասցեին։ Վերջնաժամկետներ չկան, ծրագիրը գործում է ողջ տարվա ընթացքում։