ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աննա Հարությունյան. ստեղծագործական երեկո»
23.05.2023
«Աննա Հարությունյան. ստեղծագործական երեկո»

«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Աննա Հարությունյանի ստեղծագործական երեկոն։

Հուզմունք, ուրախություն, թախիծ, հիշողություններ, սիրո բերկրանք, կարոտ․ զգացողություններ, որ պարուրում են հոգիդ, երբ ունկնդրում ես Աննա Հարությունյանի ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում հնչեց երաժշտի հին և նոր, վոկալ և գործիքային 14 ստեղծագործություններ, այդ թվում՝ «Պատրանք», «Գիշերը Վենետիկում», «Խոստովանություն», «Հոգու անուրջներ», «Նվիրում», «Տառապանք, թե սեր», «Էլ մի մնա», «Ամեն սկիզբ իր ավարտն ունի» և այլն։

Ստեղծագործական երեկոյին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու շրջանավարտները, ինչպես նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սաները։

Երեկոյի ավարտին դոցենտ, խմբավար Արաքսյա Խաչատրյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ Մանկավարժական համալսարանի «Ցոլեր» վոկալ անսամբլը՝ ներկայացնելով «Հուշեր» ստեղծագործությունը։

«Սիրեք, պահպանեք, հոգ տարեք միմյանց մասին։ Գնահատեք այն ամենն, ինչ ունեք․ վաղը կարող է ուշ լինել»,- նշեց Աննա Հարությունյանը՝ ստեղծագործական երեկոն ամփոփելով դաշնամուրային գեղեցիկ հնչյունների կատարմամբ՝ իր սրտի ջերմ ցանկություններն ու հույզերը փոխանցելով ունկնդրին։