ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աննա Լևոնի Ռուբենյան
06.09.2016

Մանկ․գիտ․ թեկնածու, դասախոս 

rubenyananna-v@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս/Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
2011-2015 թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայցորդ
1997-2002 թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի և աստղագիտության բաժին ,ՀՊՄՀ գերազանցության դիպլոմ

Գիտական աստիճան
2018 թ․ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Ատենախոսության վերնագիր․ «Բնագիտական կրթության բովանդակության ինտեգրման հիմնախնդիրը ավագ դպրոցում»

Աշխատանքային Փորձ
2002 թ. մինչ օրս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վարժարան /ավագ դպրոց/
2019թ. մինչ օրս Մոսկվայի Մ.Լոմոնոսովի պետ. Համալսարանին կից Ա. Երիցյանին դպրոց
2020-2022 թթ. Երևանի ՀԱՊՀ ա/դ
2009-2010 թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոն, դասախոս
2002-2003թթ․ համատեղությամբ Ա․ Շիրակացու անվան ճեմարան

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր Ֆիզիկա, Էլեկտրամագնիսականություն, մեխանիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա, բնագիտության դասավանդման մեթոդիկա

Վերապատրաստումներ
2015թ. հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ

Հրապարակումներ
Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների, հեղինակել է մեկ ձեռնարկ և 12 գիտամեթոդական հոդվածներ, որոնցից են՝
• «Միասնացման և տարբերակման սկզբունքների արդյունավետ զուգորդման հիմնախնդիրը բնագիտական կրթության բովանդակության ձևավորման գործընթացում» Մանկավարժություն Ν1, 2014թ.,էջ 29-36
• «Ավագ դպրոցների հումանիտար հոսքերում «Բնագիտություն» ինտեգրացված առարկայի ներդրման անհրաժեշտության մասին» Համահայկական 4-րդ կրթական գիտաժողով «Բնագիտութունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» «Բնագետ» հանդեսի 15-ամյակի առթիվ (էջ 173-174) Երևան,3-4 մայիսի,-2014թ.
• Միջառարկայական կապերը ֆիզիկայի խնդիրներում: «Էդիթ Պրինտ», 2014
• «Ինտեգրալի ուսուցումը որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի միջառարկայական
• կապերի բացահայտման գործոն » Համահայկական բնագիտական կրթական 3-րդ գիտաժողով «Բնագիտութունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ»(էջ184-185) Երևան-2012
• « ԻՆտեգրալի ուսուցումը որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի միջառարկայական կապերի բացահայտման գործոն » “ Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ” Համահայկական 3-րդ կրթական գիտաժողով (Հատուկ թողարկում, 28 ապրիլի, 2012թ.), Բնագետ, Երևան, 2012, էջ 184-185

Պարգևներ
2012 թ.Մասնակցել է ՀՀ ՊՆ զորամասում կազմակերպված «Գարնանային զորակոչի զինծառայողների կրթական կարիքների բավարարման» ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներին, ինչպես նաև դասավանդել ֆիզիկա առարկան այդ զորամասում, որի համար պարգևատրվել է շնորհակալագրով՝ ակտիվ փոխհամագործակցության համար:
2012 թ. մասնակցել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կազմակերպված «Օպտիկայի-ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով դասընթացներին, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքներին, որի համար արժանացել է համալսարանի ռեկտորի շնորհակալագրին և ստացել հավաստագիր դասընթացները հաջող ավարտելու համար

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն