Մասնագետ
Դեկանատի մասնագետ / Բանասիրական ֆակուլտետի դեկանատ
Կրթություն
2020-2022 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, բաժին` հայոց լեզու և գրականություն, կրթական ծրագիր`մագիստրատուրա:
Շնորհվել է գերազանցության դիպլոմ՝ մանկավարժության մագիստրոսի աստիճան «Մասնագիտական մանկավարժություն՝ հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Պաշտպանվել է «Հայկ Խաչատրյանը և նրա «Տիգրան Մեծ». ուսուցման խնդիրներ» մագիստրոսական թեզը՝ գերազանց:
2016-2020 թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, բաժին` հայոց լեզու և գրականություն, կրթական ծրագիր` բակալավր:
Շնորհվել է գերազանցության դիպլոմ՝ մանկավարժության բակալավրի աստիճան «Մասնագիտական մանկավարժություն՝ հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Պաշտպանվել է «Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման և ուսուցումը դպրոցում» ավարտական աշխատանքը՝ գերազանց:
2013-2016թթ.՝ Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:
2006-2013 թթ.՝ Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց:
Աշխատանքային փորձ
2023թ. փետրվարից Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանատի մասնագետ:
2022թ. սեպտեմբերից առ այսօր «Սմարթ Ստուդիո» ուսումնական կենտրոնում դասվար:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ գրականություն
Հրապարակումներ
«Պատմությունը Հայկ Խաչատրյանի պատմավեպերում», Գիտական ընթերցումներ: Հասարակական գիտություններ: Հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, ԱրՊՀ հրատ., 2022, էջ 41-47:
«Ինկած բերդի իշխանուհին. անհատը պատմության մեջ», «Հայագիտական հանդես» / հավելված, 2(46), Երևան, 2020, էջ 26-34:
«Գրիմմ եղբայրներ եւ Հովհ. Թումանյան», Թումանյան. «Անհունի» ճամփով: Միջազգային գիտաժողով նվիրված բանաստեղծի 150 ամյակին: 3-5 մայիս, 2019, Երեւան-Դսեղ-Թբիլիսի, Երևան,ՎՄՎ - Պրինտ, 2020, էջ 69-73: Թղթակցություն ՀՊՄՀ պաշտոնաթերթին:
Մասնակցություն
2022թ. մայիսի 12-13 ԱրՊՀ՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական /թեմա՝ «Պատմությունը Հայկ Խաչատրյանի պատմավեպերում» /տպագրված է/
2021թ. Մանկավարժ Զարմինե Պողոսյանի «Ազէզէն Ամերիկա» գրքի երևանյան շնորհանդես (զեկույց)
2019թ. դեկտեմբերի 09-10 Ուսանողական գիտական հոբելյանական 12-րդ նստաշրջան /թեմա՝ «Ինկած բերդի իշխանուհին. անհատը պատմության մեջ» /տպագրված է/
2019թ. մայիսի 3-5 Թումանյան. «Անհունի» ճամփով Երեւան-Դսեղ-Թբիլիսի միջազգային գիտաժողով՝ նվիրված բանաստեղծի 150 ամյակին /թեմա՝ «Գրիմմ եղբայրներ եւ Հովհ. Թումանյան» /տպագրված է/
Մրցանակներ
2022 թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Լավագույն ուսանող» մրցույթ՝ «Հայագիտության ոլորտի 3-րդ տեղ» մագիստրոսների շրջանում:
2020 թ.՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Հակոբ Կարապենց» կրթաթոշակ:
Վերապատրաստումներ
2019թ. հուլիս 1-26 «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի և ԿԳՆ կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստման դասընթացներ (կազմակերպչական աշխատանք / կամավոր)
2015-2016 թթ. Media Center / Մեդիա կենտրոն (լրագրողական պրակտիկա):
2015-2016 թթ. Պատանի ժուռնալիստի տուն (լրագրության դասընթացներ)
Հասարակական ակտիվություն
2020-2022 թթ.՝ կուրսի ավագ (առկա մագիստատուրա)
2016-2020 թթ.՝ կուրսի ավագ (առկա բակալավր)
2017-2018 թթ.՝ Բանասիրական ֆակուլտետի Սպորտի և Առողջ ապրելակերպի հանձնաժողովի պատասխանատու
Լեզուներ
Ռուսերեն, գերմաներեն, անգլերեն