ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա հոգեբանները Մոսկվայում էին
25.09.2018
Ապագա հոգեբանները Մոսկվայում էին

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 8 մագիստրոս և ասպիրանտ Մոսկվայում մասնակցեցին «Աշնանային դպրոց» ծրագրին:

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված տասնօրյա ծրագրի շրջանակներում աբովյանականները ծանոթացան երկրի կրթական համակարգին, ուսուցման կազմակերպման ձևերին, մեթոդներին: Ուսանողների կարծիքով՝ ռուսական կրթական համակարգում կան բազմաթիվ մեթոդներ, որոնք ցանկալի կլիներ ներառել նաև Հայաստանում:

Նրանք առանձնակի տպավորված էին դասախոս-ուսանող գործընկերային հարաբերություններով, երբ հաշվի էին առնվում ապագա մասնագետների կարծիքներն ու առաջարկները:

«Մեզ համար շատ կարևոր էր աշխատել մասնագիտական յուրատեսակ սարքերի հետ, որոնք կիրառվում են բազմաթիվ հետազոտությունների համար: Դա նպաստում է ձեռք բերել գործնական հմտություններ և դրանք հետագայում հաջողությամբ կիրառել աշխատանքում»,-նշում է ապագա հոգեբան Լինդա Հեքիմյանն ու հույս հայտնում, որ մոտ ապագայում մեր երկրում նույնպես հնարավորություն կստեղծվի ներդնել հետազոտություններ կատարելու նմանօրինակ փորձ:

Ապագա մանկավարժներն առանձնակի կարևորեցին նաև հյուրընկալող համալսարանում կրթության սահմանափակ կարողություններով ուսանողների հանդեպ ստեղծված պայմանները:

Խոսելով անցկացրած 10 օրերի մասին՝ ծրագրի մասնակիցները հավելեցին, որ բացի մասնագիտական կարողություններու հմտություններ ձեռք բերելուց, ունեցան նաև հաճելի ժամանց, հետաքրքիր հիշողություններ: